ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Գաղտնի մարգարիտը

Գաղտնի մարգարիտը
06.01.2026 | 21:59
Հունվարի 7
-Բարեհաճությամբ նայիր մեզ, Ո՜վ Տեր: Ե՞րբ կտեսնենք «Երկիրը, որ շատ հեռու է», թեպետ այժմ իսկ մոտ է` տեսնող աչքի ու լսող ականջի համար:
Սպասի՛ր: Հրաշքների երկինքը կբացվի:
Զգաստացի՛ր, դողա Աստծո երկյուղից: Առանց ցնցվելու ոչ ոք չի կարող կանգնել հավիտենության շեմի վրա: Ես քեզ հավիտենական կյանք կտամ, անվճար մի պարգև, հրաշալի շնորհ, որ է` կյանքն անսահման դարերի:
Լռությամբ է գալիս թագավորությունը: Ոչ ոք չի կարող ստույգ իմանալ, թե երբ է հայտնվում այն մարդու մեջ: Միայն արդյունքից` պտուղներից է այն հայտնի դառնում:
Լուռ մնա և լսիր:
Կարող է նաև այնպես լինել, որ երբեմն ոչ մի պատգամ չստանաք, բայց դուք դարձյալ իրար մոտ եկեք: Եթե ոչինչ էլ չլինի, ապա ամենաքիչը հոգևոր ջերմ մթնոլորտ կունենաք:
Լռությամբ է գալիս թագավորությունը:
Սովորիր լռություն պահպանել. «Աստված Լռության մեջ է խոսում»: Լռությունը կամ մեղմ հովը, այս երկուսն էլ իրենց մեջ կարող են պատգամներ ունենալ` Իմ ասելիքը սրտին հասցնելու, թեկուզ ո՛չ ձայնով ու ո՛չ բառերով:
Քո ամեն բառը կամ մտածումը կարող է ընկնել ու մարգարիտի նման մնալ գաղտնարանում մի ուրիշ սրտի, ինչը և, անհրաժեշտության դեպքում, կրողը իբրև գանձ կգտնի և ճանաչելով կանդրադառնա նրա արժեքին:
Շատ մի ջանա ԿԱՏԱՐԵԼ, այլ ԵՂԻ՛Ր:
Ես ասացի. «Կատարյալ եղե՛ք» և ոչ թե` կատարեք կատարյալ բաներ: Աշխատիր լավ ըմբռնել այս ճշմարտությունը:
Անհատական ճիգերը առանձնապես ոչ մի օգուտ չեն տա: Այստեղ կարևորը Տիեզերական հոգին- Իմ հոգին է:
Սևեռվիր այս մտածումի վրա և խոկումի նյութ դարձրու:
Այս ճշմարտությունն ընկալելու համար ամբողջ մի կյանքի տևողություն հարկավոր եղավ սրբերին:
Դիտվել է՝ 1505

Մեկնաբանություններ